Նկարագիր
Pregomesh Նոթատետր
«Մենք հպարտ ենք մեր արմատներով և մեր հարուստ մշակույթով։ Ել ու թող իմանա այդ մասին աշխարհը։» – Սիրուշո, Pregomesh բրենդի հիմնադիր։
Այս խոսքերով է բացվում Pregomesh Նոթատետրի էջերը։
Նոթատետրի չափսը 14.8×21սմ է: Կազմը կոշտ և թավշյա լամինացված է։ Պարունակում է 120 կետերով թերթ, Պռեգոմեշ բրենդի զարդերի մասին պատմող ներդիրներ, գրպանիկ և էջանիշ։
Նոթատետրը պարունակում է Pregomesh բրենդի հիմնադիր՝ Սիրուշոյի ստորագրությունը։
Նոթատետրի A5 չափը թույլ է տալիս այն մշտապես Ձեզ մոտ պահել ամենօրյա անելիքների, մտքերի, սքեչերի, գծագրությունների և առհասարակ բոլոր գրառումների համար։
Նոթատետրի էջանիշը կպահպանի Ձեր նախընտրած էջը, մինչ Դուք այլ էջերում կկատարեք այլ գրառումներ։ Ավելին, վերջին էջի գրպանիկը կծառայի որպես քարտերի, այլ թղթերի և գրությունների պահոց։
Հաշվի առնելով այն փաստը, որ գրելը տպելուց ավելի լավ է խթանում հիշողության աշխատանքն ու ստեղծագործելու ունակությունը, Matian-ը Ձեզ առաջարկում է իդեալական Նոթատետր, որը կոգեշնչի ստեղծագործել, գրառել անելիքներն ու ամենօրյա մտքերը։ Պարզապես Ձեր բոլոր մտահղացումները կպահի մի վայրում՝ Նոթատետրը վերածելով անձնական հիշողությունների պահոցի։