Պատմությունը
Մեր պատմությունը սկսվել է 2018 թվականից։ Պահպանելով գրելու ավանդույթը՝ Matian-ի թիմը հանձն առավ ստեղծել այնպիսի Նոթատետրեր, որոնք կոգեշնչեն գրել, պլանավորել, ստեղծել և կազմակերպել կյանքի նպատակները:
Հաշվի առնելով այն փաստը, որ գրելը տպելուց ավելի լավ է խթանում հիշողության աշխատանքն ու ստեղծագործելու ունակությունը, մենք ստեղծեցինք Նոթատետրեր, որոնք իրենց դիզայնով և տարբեր կառուցվածքներով կարող են օգտագործվել ըստ նախասիրության։
Յուրաքանչյուր դիզայն ստեղծվում է մեր թիմի կողմից և տպագրվում է տեղական տպարանում՝ ապահովելով լավագույն որակ։ Յուրաքանչյուր դիզայնի վրա աշխատում ենք այնպես, որ ունենանք ժամանակակից կազմեր, որոնք հաճելի կլինեն աչքին, ինչպես նաև կառաջացնեն մշտապես Ձեզ մոտ պահելու ցանկություն։
Matian։ ART հավաքածու
Նոթատետրերը ստեղծելիս մենք չսահմանափակվեցինք միայն գրելու գաղափարով։ Նոթատետրերը նաև ուսուցողական են։ ART Նոթատետրերը պարունակում են հայտնի նկարիչների հակիրճ կենսագրություններ, բացառիկ ու հետաքիքիր փաստեր նրանց կյանքից, հիշարժան մեջբերումներ և նրանց լավագույն 8 ստեղծագործություններով ներդիրներ։
ART հավաքածուները նաև պարունակում են թեմատիկ էջանշաններ ու կրծքանշաններ։
Տպագրական կտավի կազմով այս ուսուցողական Նոթատետրերը Ձեզ ավելի կմոտեցնեն արվեստին։
Մեր նպատակը
Մենք նպատակաուղղված ենք՝
- ստեղծել Նոթատետրեր, որոնք կհեշտացնեն և կգեղեցկացնեն Ձեր կյանքը,
- մոտիվացնել Ձեզ պլանավորել և կազմակերպել նպատակները,
- օգնել Ձեզ գտնել Ձեր ինքնությունը և արտահայտել կրեատիվություն,
- առօրյա գրառման հետ միաժամանակ պարգևել հոգևոր հարստություն,
- ոգեշնչել բոլոր սերունդներին գրել, պլանավորել և ստեղծել:
Նոթատետր պահելն ու թղթի վրա գրելն օգտակար է։ Այն օգնում է կազմակերպել Ձեր նպատակները, բարձրացնել կրեատիվությունը և նվազեցնել սթրեսը։