Պատմությունը
Պատմությունը սկսվել է 2018 թվականից։ Պահպանելով գրելու ավանդույթը՝ Matian-ի թիմը հանձն առավ ստեղծել այնպիսի Նոթատետրեր, որոնք կոգեշնչեն գրել, պլանավորել, ստեղծել և կազմակերպել կյանքի նպատակները:
Հաշվի առնելով այն փաստը, որ գրելը տպելուց ավելի լավ է խթանում հիշողության աշխատանքն ու ստեղծագործելու ունակությունը, մենք ստեղծեցինք Նոթատետրեր, որոնք իրենց դիզայնով և տարբեր կառուցվածքներով կարող են օգտագործվել ըստ նախասիրության։
Յուրաքանչյուր դիզայն ստեղծվում է Matian-ի թիմի կողմից և տպագրվում է տեղական տպարանում՝ ապահովելով լավագույն որակ։ Յուրաքանչյուր դիզայնի վրա թիմն աշխատում է այնպես, որ ունենանք ժամանակակից կազմեր, որոնք հաճելի կլինեն աչքին, ինչպես նաև կառաջացնեն մշտապես Ձեզ մոտ պահելու ցանկություն։
Դիզայն և Որակ
Հաշվի առնելով այն փաստը, որ գրելը տպելուց ավելի լավ է խթանում հիշողության աշխատանքն ու ստեղծագործելու ունակությունը, Matian-ը Ձեզ առաջարկում է իդեալական Նոթատետր, որը կոգեշնչի ստեղծագործել, գրառել անելիքներն ու ամենօրյա մտքերը։ Պարզապես Ձեր բոլոր մտահղացումները կպահի մի վայրում՝ Նոթատետրը վերածելով անձնական հիշողությունների պահոցի։
Matian-ը երաշխավորում է բազմազան տեսականու մեջ գտնել առավելագույնս ձեր ոճին, ճաշակին և էությանը համապատասխանող Նոթատետր: Վստահ եղեք, որ Matian-ը տրամադրում է բարձրորակ ապրանքներ, որոնք պատշաճ կերպով երկար Ձեզ կծառայեն: Դա, իհարկե, մեզ համար առաջնային է:
Յուրաքանչյուր դիզայն ստեղծվում է Matian-ի թիմի կողմից և տպագրվում է տեղական տպարանում՝ ապահովելով լավագույն որակ։ Յուրաքանչյուր դիզայնի վրա մեր թիմն աշխատում է այնպես, որ ունենանք ժամանակակից կազմեր, որոնք հաճելի կլինեն աչքին և կառաջացնեն մշտապես Նոթատետրը Ձեզ մոտ պահելու ցանկություն։