Նկարագիր
“Gozal” Հարսանեկան Պլաներ / Wedding Planner
Այժմ կարող ես արդյունավետ պլանավորել ՔՈ ՕՐԸ ինքնուրույն։
Հարսանեկան Պլաների չափսը 17×24սմ է։ Կազմը կոշտ է և թավշյա լամինացված։
Հարսանեկան Պլաները պարունակում է բոլոր անհրաժեշտ էջերը ՔՈ ՕՐԸ պլանավորելու համար։
Ներածություն.
• Իմ Օրը
• Օրվա հանդերձանքը
• Հանդիսություն – ՏՈՒՆ
• Հանդիսություն – ԵԿԵՂԵՑԻ
• ԶԱԳՍ
• Ռեստորան
• Խնջույք հանդիսությունից հետո (After-Party)
• Օրվա ժամանակացույց
• Գնումներ / Ինչ գնել
• Աղջիկների հավաքույթ
• Տղաների հավաքույթ
• Մեղրամիս
• Բյուջե
• Կոնտակտներ
Հարսանեկան Պլաները հայերեն լեզվով է։
Հարսանեկան Պլաների էջանիշը կպահպանի քո նախընտրած էջը, մինչ այլ էջերում կկատարես այլ գրառումներ։ Ավելին, վերջին էջի գրպանիկը կծառայի որպես քարտերի, այլ թղթերի և գրությունների պահոց։
Matian: Գրքակազմ հավաքածու
Նոթատետրն իր դիզայնով տարբերվող է և իր կառուցվածքով կարող է օգտագործվել ըստ նախասիրության։
Դիզայն և Որակ
Հաշվի առնելով այն փաստը, որ գրելը տպելուց ավելի լավ է խթանում հիշողության աշխատանքն ու ստեղծագործելու ունակությունը, Matian-ը Ձեզ առաջարկում է իդեալական Նոթատետր, որը կոգեշնչի ստեղծագործել, գրառել անելիքներն ու ամենօրյա մտքերը։ Պարզապես Ձեր բոլոր մտահղացումները կպահի մի վայրում՝ Նոթատետրը վերածելով անձնական հիշողությունների պահոցի։
Matian-ը երաշխավորում է բազմազան տեսականու մեջ գտնել առավելագույնս ձեր ոճին, ճաշակին և էությանը համապատասխանող Նոթատետր: Վստահ եղեք, որ Matian-ը տրամադրում է բարձրորակ ապրանքներ, որոնք պատշաճ կերպով երկար Ձեզ կծառայեն: Դա, իհարկե, մեզ համար առաջնային է:
Յուրաքանչյուր դիզայն ստեղծվում է Matian-ի թիմի կողմից և տպագրվում է տեղական տպարանում՝ ապահովելով լավագույն որակ։ Յուրաքանչյուր դիզայնի վրա մեր թիմն աշխատում է այնպես, որ ունենանք ժամանակակից կազմեր, որոնք հաճելի կլինեն աչքին և կառաջացնեն մշտապես Նոթատետրը Ձեզ մոտ պահելու ցանկություն։
Մեր նպատակը
Մենք նպատակաուղղված ենք՝
- ստեղծել Նոթատետրեր, որոնք կհեշտացնեն և կգեղեցկացնեն Ձեր կյանքը,
- մոտիվացնել Ձեզ պլանավորել և կազմակերպել նպատակները,
- օգնել Ձեզ գտնել Ձեր ինքնությունը և արտահայտել կրեատիվություն,
- առօրյա գրառման հետ միառժամանակ պարգևել հոգևոր հարստություն,
- ոգեշնչել բոլոր սերունդներին գրել, պլանավորել և ստեղծել:
Ավելին, Նոթատետր պահելն ու թղթի վրա գրելն օգտակար է։ Այն օգնում է կազմակերպել Ձեր նպատակները, բարձրացնել կրեատիվությունը և նվազեցնել սթրեսը։
Ձեր կարծիքը
Դեռևս կարծիքներ չկան