Նկարագիր
Սարյան + Մինաս ART հավաքածու
Հավաքածուն ներառում է Մարտիրոս Սարյան «Դեպի Աղբյուր» և Մինաս Ավետիսյան Նոթատետրերը։
ART հավաքածուն ներառում է Նոթատետրեր + էկո գրիչներ իրենց էջանշաններով։
Հավաքածուն ստեղծված է © Մարտիրոս Սարյան ընտանիքի և © Մինաս Ավետիսյան ընտանիքի հետ համատեղ։ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են։
Matian։ ART հավաքածու
Նոթատետրերը ստեղծելիս Matian-ի թիմը չի սահմանափակվում միայն գրելու գաղափարով։ Նոթատետրերը նաև ուսուցողական են։
Մարտիրոս Սարյանի վառ, հագեցած գույներով ստեղծված Նոթատետր / Սքեչբուքը նաև ուսուցողական է։ Այն պարունակում է հռչակավոր նկարչի հակիրճ կենսագրությունը, հիշարժան մեջբերումներ և վարպետի 8 ստեղծագործություններով ներդիրներ։ Այս ուսուցողական Նոթատետրը Ձեզ ավելի կմոտեցնի հայկական արվեստին, և իհարկե, ամենակարևորը, կփոխանցի գրելու հաճելի փորձություն։
Գաղափարը մեկն է. առօրյա գրառման հետ միառժամանակ պարգևել հոգևոր հարստություն և լցնել առօրյան գույներով՝ Սարյանի գույներով։
Դիզայն և Որակ
Պահպանելով գրելու ավանդույթը՝ Matian-ի թիմը հանձն առավ ստեղծել այնպիսի Նոթատետրեր, որոնք կոգեշնչեն գրել, պլանավորել, ստեղծել և կազմակերպել կյանքի բոլոր նպատակները:
Հաշվի առնելով այն փաստը, որ գրելը տպելուց ավելի լավ է խթանում հիշողության աշխատանքն ու ստեղծագործելու ունակությունը, Matian-ի թիմը ստեղծում է այնպիսի Նոթատետրեր, որոնք իրենց դիզայնով և տարբեր կառուցվածքներով կարող են օգտագործվել ըստ նախասիրության և ճաշակի։
Յուրաքանչյուր դիզայն ստեղծվում է մեր թիմի կողմից և տպագրվում է տեղական տպարանում՝ ապահովելով լավագույն որակ։ Յուրաքանչյուր դիզայնի վրա աշխատում ենք այնպես, որ ունենանք տարբերվող ու գեղեցիկ կազմեր, որոնք հաճելի կլինեն աչքին, ինչպես նաև կառաջացնեն մշտապես Նոթատետրը Ձեզ մոտ պահելու ցանկություն։
Մենք ձեզ երաշխավորում ենք, որ մեր բազմազան տեսականու մեջ դուք կարող եք գտնել առավելագույնս ձեր ոճին, ճաշակին և էությանը համապատասխանող նոթատետր: Վստահ եղեք, որ մենք տրամադրում ենք բարձրորակ ապրանքներ, որոնք պատշաճ կերպով դեռ երկար կծառայեն ձեզ: Դա, իհարկե, մեզ համար առաջնային է:
Մեր նպատակը
Մենք նպատակաուղղված ենք՝
- ստեղծել նոթատետրեր, որոնք կհեշտացնեն և կգեղեցկացնեն Ձեր կյանքը,
- մոտիվացնել Ձեզ պլանավորել և կազմակերպել նպատակները,
- օգնել Ձեզ գտնել Ձեր ինքնությունը և արտահայտել կրեատիվություն,
- առօրյա գրառման հետ միառժամանակ պարգևել հոգևոր հարստություն,
- ոգեշնչել բոլոր սերունդներին գրել, պլանավորել և ստեղծել:
Ավելին, նոթատետր պահելն ու թղթի վրա գրելն օգտակար է։ Այն օգնում է կազմակերպել Ձեր նպատակները, բարձրացնել կրեատիվությունը և նվազեցնել սթրեսը։
Ձեր կարծիքը
Դեռևս կարծիքներ չկան