Նկարագիր
Pregomesh Նոթատետր
«Մենք հպարտ ենք մեր արմատներով և մեր հարուստ մշակույթով։ Ել ու թող իմանա այդ մասին աշխարհը։» – Սիրուշո, Pregomesh բրենդի հիմնադիր։
Այս խոսքերով է բացվում Pregomesh Նոթատետրի էջերը։
Նոթատետրի չափսը 14.8×21սմ է: Կազմը կոշտ և թավշյա լամինացված է։ Պարունակում է 120 կետերով թերթ, Պռեգոմեշ բրենդի զարդերի մասին պատմող ներդիրներ, գրպանիկ և էջանիշ։
Նոթատետրը պարունակում է Pregomesh բրենդի հիմնադիր՝ Սիրուշոյի ստորագրությունը։
Նոթատետրի A5 չափը թույլ է տալիս այն մշտապես Ձեզ մոտ պահել ամենօրյա անելիքների, մտքերի, սքեչերի, գծագրությունների և առհասարակ բոլոր գրառումների համար։
Նոթատետրի էջանիշը կպահպանի Ձեր նախընտրած էջը, մինչ Դուք այլ էջերում կկատարեք այլ գրառումներ։ Ավելին, վերջին էջի գրպանիկը կծառայի որպես քարտերի, այլ թղթերի և գրությունների պահոց։
Հաշվի առնելով այն փաստը, որ գրելը տպելուց ավելի լավ է խթանում հիշողության աշխատանքն ու ստեղծագործելու ունակությունը, Matian-ը Ձեզ առաջարկում է իդեալական Նոթատետր, որը կոգեշնչի ստեղծագործել, գրառել անելիքներն ու ամենօրյա մտքերը։ Պարզապես Ձեր բոլոր մտահղացումները կպահի մի վայրում՝ Նոթատետրը վերածելով անձնական հիշողությունների պահոցի։
Matian-ը վստահեցնում է, որ Դուք բազմազան տեսականու մեջ կգտնեք առավելագույնս Ձեր ոճին, ճաշակին և էությանը համապատասխանող Նոթատետր: Matian-ը տրամադրում է բարձրորակ ապրանքներ, որոնք պատշաճ կերպով Ձեզ երկար կծառայեն: Դա, իհարկե, մեզ համար առաջնային է:
Յուրաքանչյուր դիզայն ստեղծվում է Matian-ի թիմի կողմից և տպագրվում է տեղական տպարանում՝ ապահովելով լավագույն որակ։ Պռեգոմեշ Նոթատետրի յուրահատուկ դիզայնի հեղինակը Տաթէ Հարությունյանն է։ Լուսանկարների հեղինակը Դամիան Հովհաննիսյանն է։
Մեր նպատակը
Մենք նպատակաուղղված ենք՝
- ստեղծել Նոթատետրեր, որոնք կհեշտացնեն և կգեղեցկացնեն Ձեր կյանքը,
- մոտիվացնել Ձեզ պլանավորել և կազմակերպել նպատակները,
- օգնել Ձեզ գտնել Ձեր ինքնությունը և արտահայտել կրեատիվություն,
- առօրյա գրառման հետ միաժամանակ պարգևել հոգևոր հարստություն,
- ոգեշնչել բոլոր սերունդներին գրել, պլանավորել և ստեղծել:
Ավելին, Նոթատետր պահելն ու թղթի վրա գրելն օգտակար է։ Այն օգնում է կազմակերպել Ձեր նպատակները, բարձրացնել կրեատիվությունը և նվազեցնել սթրեսը։