Նկարագիր
Gustav Klimt Նոթատետր / Սքեչբուք
Gustav Klimt ART հավաքածուն պարունակում է Նոթատետր, էկո գրիչ իր էջանշանով։
Matian։ ART հավաքածու
Նոթատետրերը ստեղծելիս Matian-ի թիմը չի սահմանափակվում միայն գրելու գաղափարով։ Նոթատետրերը նաև ուսուցողական են։ Գուստավ Կլիմտի ART Նոթատետր / Սքեչբուքը պարունակում է իր հակիրճ կենսագրությունը, բացառիկ ու հետաքիքիր փաստեր իր կյանքից, հիշարժան մեջբերումներ և լավագույն 8 ստեղծագործություններով ներդիրներ։ Որպես այս ամենի հետևանք, Կլիմտի ուսուցողական նոթատետրը Ձեզ ավելի կմոտեցնի արվեստին, կհաղորդի նկարչի մասին հետաքրքիր փաստեր, տեղեկատվություն, կմոտիվացնի, կբարձրացնի կրեատիվություն և իհարկե, ամենակարևորը, կփոխանցի գրելու հաճելի փորձություն։
Գաղափարը մեկն է. առօրյա գրառման հետ միառժամանակ պարգևել հոգևոր հարստություն։
Դիզայն և Որակ
Պահպանելով գրելու ավանդույթը՝ Matian-ի թիմը հանձն առավ ստեղծել այնպիսի նոթատետրեր, որոնք կոգեշնչեն գրել, պլանավորել, ստեղծել և կազմակերպել կյանքի բոլոր նպատակները:
Հաշվի առնելով այն փաստը, որ գրելը տպելուց ավելի լավ է խթանում հիշողության աշխատանքն ու ստեղծագործելու ունակությունը, Matian-ի թիմը ստեղծում է այնպիսի նոթատետրեր, որոնք իրենց դիզայնով և տարբեր կառուցվածքներով կարող են օգտագործվել ըստ նախասիրության և ճաշակի։
Յուրաքանչյուր դիզայն ստեղծվում է մեր թիմի կողմից և տպագրվում է տեղական տպարանում՝ ապահովելով լավագույն որակ։ Յուրաքանչյուր դիզայնի վրա աշխատում ենք այնպես, որ ունենանք ժամանակակից կազմեր, որոնք հաճելի կլինեն աչքին, ինչպես նաև կառաջացնեն մշտապես նոթատետրը Ձեզ մոտ պահելու ցանկություն։
Մենք ձեզ երաշխավորում ենք, որ մեր բազմազան տեսականու մեջ դուք կարող եք գտնել առավելագույնս ձեր ոճին, ճաշակին և էությանը համապատասխանող նոթատետր: Վստահ եղեք, որ մենք տրամադրում ենք բարձրորակ ապրանքներ, որոնք պատշաճ կերպով դեռ երկար կծառայեն ձեզ: Դա, իհարկե, մեզ համար առաջնային է:
Մեր նպատակը
Մենք նպատակաուղղված ենք՝
- ստեղծել նոթատետրեր, որոնք կհեշտացնեն և կգեղեցկացնեն Ձեր կյանքը,
- մոտիվացնել Ձեզ պլանավորել և կազմակերպել նպատակները,
- օգնել Ձեզ գտնել Ձեր ինքնությունը և արտահայտել կրեատիվություն,
- առօրյա գրառման հետ միառժամանակ պարգևել հոգևոր հարստություն,
- ոգեշնչել բոլոր սերունդներին գրել, պլանավորել և ստեղծել:
Ավելին, նոթատետր պահելն ու թղթի վրա գրելն օգտակար է։ Այն օգնում է կազմակերպել Ձեր նպատակները, բարձրացնել կրեատիվությունը և նվազեցնել սթրեսը։
Ձեր կարծիքը
Դեռևս կարծիքներ չկան