Նկարագիր
Fashion Նոթատետր
Fashion Matian ռեզինով Նոթատետրի չափսը 14.8×21սմ է: Կազմը կոշտ և թավշյա լամինացված է։ Պարունակում է 100 տողանի թերթ, գրպանիկ և էջանիշ։ Քաշը 250գ է։
Նոթատետրի A5 չափսը թույլ է տալիս այն մշտապես Ձեզ մոտ պահել ամենօրյա անելիքների, մտքերի, սքեչերի, գծագրությունների և առհասարակ բոլոր գրառումների համար։
Նոթատետրի էջանիշը կպահպանի Ձեր նախընտրած էջը, մինչ Դուք այլ էջերում կկատարեք այլ գրառումներ։ Ավելին, վերջին էջի գրպանիկը կծառայի որպես քարտերի, այլ թղթերի և գրությունների պահոց։