Դպրոցական Տետրեր
Showing all 13 results
Դպրոցական Տետրեր
Matian դպրոցական տետրեր – ստեղծված հատուկ աշակերտների համար։ Յուրաքանչյուր դպրոցական տետր ունի երկու լուսանցք, ինչը թույլ է տալիս երեխաներին գրել ավելի կոկիկ և կառուցվածքային։ Դպրոցական Տետրերը հասանելի են 48 և 24 թերթանի տարբերակներով, հարմար թե՛ կրտսեր, թե՛ միջին և ավագ դասարանների համար։
Matian դպրոցական տետրերը Հայաստանում առաջինն են և միակը, որ ներկայացնում են առարկայական տետրեր։ Դրանք ներառում են հիմնական դպրոցական առարկաները, ինչը թույլ է տալիս երեխաներին գրել և սովորել իրենց մշակույթի ու կրթական միջավայրի ոճով։ Սա ոչ միայն հեշտացնում է դասավանդման գործընթացը, այլև ամրապնդում է ազգային ինքնության զգացումը դպրոցական առօրյայում։
Դպրոցական տետրերը տպագրվում են բարձրորակ թղթով, դիմացկուն են ու նախատեսված երկարատև օգտագործման համար, ինչը կարևոր է աշակերտների ծանրաբեռնված ուսումնական օրերի ժամանակ։ Բացի գործնականությունից, տետրերը ունեն ժամանակակից ու գրավիչ դիզայն, որը մոտիվացնում է երեխաներին սիրով գրել ու սովորել։
Այսպիսով, Matian դպրոցական տետրերը Հայաստանում համատեղում են որակ, հարմարավետություն և հայկական ոճ։ Ուսման ամենօրյա վստահելի ուղեկից են և լավագույն ընտրությունը բոլոր աշակերտների համար, ովքեր ուզում են իրենց գրառումները կատարել ոճով, որակով և հայկական շնչով։
Պատմությունը
Matian-ի պատմությունը սկսվել է 2018 թվականին։ Պահպանելով գրելու ավանդույթը՝ Matian-ի թիմը հանձն առավ ստեղծել այնպիսի տետրեր, որոնք կոգեշնչեն գրել, պլանավորել, ստեղծել և կազմակերպել կյանքի նպատակները։
Նպատակը
Matian-ի թիմը նպատակաուղված է՝ ստեղծել տետրեր, որոնք կհեշտացնեն և կգեղեցկացնեն Ձեր կյանքը, օգնել գտնել ինքնությունը և արտահայտել ստեղծագործականությունը, առօրյա գրառման միջոցով պարգևել հոգևոր հարստություն, ոգեշնչել բոլոր սերունդներին գրել, պլանավորել և ստեղծել։ Ոգեշնչվիր. Գրիր, Պլանավորիր, Ստեղծիր։ Ընտրիր քո #Matian-ը։