Գրիչներ և ավելին
Showing all 10 results
Գրիչներ և ավելին
Matian-ը առաջարկում է գրելու աքսեսուարների յուրահատուկ հավաքածու, որը համադրում է հարմարությունը և ոճը։ Ստեղծված ժամանակակից պահանջների համար, Matian գրիչները պարզապես գրենական պիտույքներ չեն․ դրանք ուղեկից են գրառումների, պլանավորման և ստեղծագործության համար։ Matian-ը առաջարկում է ոչ միայն սովորական գրիչներ, այլ Էկո գրիչներ իրենց էջանշաններով և հայկական զարդանախշերով, ինչպես նաև ստիլուս գրիչներ, որոնք հարմար են ինչպես թղթի վրա գրելու, այլ նաև պլանշետներով աշխատելու համար։
Էկո Գրիչներ էջանշաններով
Matian էկո գրիչները նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր գնահատում են թե՛ դիզայնը, թե՛ շրջակա միջավայրը։ Յուրաքանչյուր էկո գրիչ իր էջանշանով է՝ դարձնելով ցանկացած նոթատետր կամ պլաներ ամբողջական։ Դիմացկուն, թեթև և էկո գրիչները հարմար են ամենօրյա գրելու, սովորելու և օրագրություն վարելու համար։
Trio Touch Stylus Գրիչ
Նորարարական Trio Touch stylus գրիչը համադրում է երկու ստիլուս գլխիկ և դասական գրիչ։ Այս բազմաֆունկցիոնալ և մինիմալիստական դիզայնը թույլ է տալիս հեշտությամբ անցում կատարել թվային և թղթային գրառումների միջև։ Անկախ նրանից՝ փաստաթուղթ ես ստորագրում, էսքիզ անում թաբլետում, թե արագ նշումներ կատարում թղթի վրա, Trio Touch գրիչը հարմարվում է յուրաքանչյուր առաջադրանքի։ Այն իդեալական լուծում է մասնագետների, ուսանողների և ստեղծագործողների համար, ովքեր ցանկանում են ունենալ մեկ գործիք՝ երեք հնարավորությամբ։
Էկո տարբերակներից մինչև բազմաֆունկցիոնալ stylus գրիչներ՝ Matian-ը առաջարկում է գործիքներ, որոնք մանրամասն մտածված են, բարձրորակ են, պրակտիկ և ապահովում են գրելու հաճելի փորձություն։
Matian-ի հետ գրելը դառնում է ոչ միայն առաջադրանք, այլև ամենօրյա հաճույք։