Պատմությունը
Matian-ը, որի անվանումը գալիս է հենց «մատյան» բառից, սկսել է իր պատմությունը դեռ 2018 թվականից՝ պարզ, բայց խորիմաստ առաքելությամբ․ պահպանել ձեռագրի ավանդույթը թվային դարաշրջանում։ Պահպանելով գրելու ավանդույթը, Matian-ի թիմը հանձն առավ ստեղծել այնպիսի հայկական նոթատետրեր, որոնք կոգեշնչեն գրել, պլանավորել, ստեղծել և կազմակերպել կյանքի նպատակները։
Ձեռագիր գրելը ունի բացառիկ առավելություններ։ Այն զարգացնում է հիշողությունը, ուժեղացնում է կենտրոնացումը և խթանում է մտածողությանն ու ստեղծագործելու ունակությունը։ Ահա թե ինչու յուրաքանչյուր Matian նոթատետր ստեղծվում է ոչ միայն որպես գրենական պիտույք, այլև որպես գործիք՝ անձնական աճի, կազմակերպվածության և արդյունավետ պլանավորման համար։
Matian Նոթատետրերը միավորում են ԱՐՎԵՍՏՆ ու ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ։ Յուրաքանչյուր դիզայն մշակվում է մեր թիմի կողմից և տպագրվում է տեղական տպարանում։ Այսպիսով, նոթատետրի ստեղծման հիմքում համադրվում են մշակույթը՝ հատկապես հայկական, ոգեշնչումը և իհարկե պրեմիում որակը։ Արդյունքում, ձեռագրի գործընթացը վերածվում է ոչ միայն գրելու, այլև ստեղծագործական ու մշակութային փորձառության։
Պլաներներից մինչ արվեստին նվիրված հավաքածուներ՝ պարույրով և գրքակազմով, գրպանիկով կամ առանց, նոթատետրերն իրենց դիզայնով և տարբեր կառուցվածքներով կարող են օգտագործվել ըստ նախասիրության։
Մեր առաքելությունը
Matian-ի առաքելությունը պարզ է․ ստեղծել հայկական նոթատետրեր, որոնք կոգեշնչեն յուրաքանչյուր սերնդի գրել, ստեղծել, ինքնակրթվել և ճիշտ պլանավորել։ Մեր նպատակը ԱՐՎԵՍՏՆ ու ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ամենօրյա կյանք բերելն է և գրելու գործընթացը դարձնել ոչ միայն գործնական, այլև հոգևոր ու մշակութային հարստություն պարգևող փորձառություն։
Նոթատետր պահելն ու թղթի վրա գրելն օգտակար է։ Այն օգնում է կազմակերպել Ձեր նպատակները, բարձրացնել կրեատիվությունը և նվազեցնել սթրեսը։