Նկարագիր
Արթուր Սարյանի ART հավաքածու, որը ներառում է թավշյա կազմով Նոթատետր / Սքեչբուք, էկո գրիչ իր էջանշանով։
Արթուրը հայ տաղանդավոր գեղանկարիչ, քանդակագործ և բեմանկարիչ է: Նրա ամբողջ էներգետիկ համակարգը «Չակրաների» տեսքով ներառված է ART Նոթատետրի մեջ։
Բացահայտիր Արթուրի գեղարվեստական աշխարհը նրա տեղեկատվական ART նոթատետրով, որը հագեցած է նրա կենսագրությամբ, հետաքրքիր փաստերով և նրա բացառիկ արվեստի գործերով:
ART Նոթատետրի չափսը 14.8×21սմ է (A5): Կազմը կոշտ և թավշյա լամինացված է։ Պարունակում է 100 դատարկ թերթ, գրպանիկ և էջանիշ։
Հավաքածուն ստեղծված է © Արթուր Սարյանի հետ համատեղ։ Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են։
Դիզայն և Որակ
Պահպանելով գրելու ավանդույթը՝ Matian-ի թիմը հանձն առավ ստեղծել այնպիսի նոթատետրեր, որոնք կոգեշնչեն գրել, պլանավորել, ստեղծել և կազմակերպել կյանքի բոլոր նպատակները:
Հաշվի առնելով այն փաստը, որ գրելը տպելուց ավելի լավ է խթանում հիշողության աշխատանքն ու ստեղծագործելու ունակությունը, Matian-ի թիմը ստեղծում է այնպիսի նոթատետրեր, որոնք իրենց դիզայնով և տարբեր կառուցվածքներով կարող են օգտագործվել ըստ նախասիրության և ճաշակի։
Յուրաքանչյուր դիզայն ստեղծվում է մեր թիմի կողմից և տպագրվում է տեղական տպարանում՝ ապահովելով լավագույն որակ։ Յուրաքանչյուր դիզայնի վրա աշխատում ենք այնպես, որ ունենանք ժամանակակից կազմեր, որոնք հաճելի կլինեն աչքին, ինչպես նաև կառաջացնեն մշտապես նոթատետրը Ձեզ մոտ պահելու ցանկություն։
Մենք ձեզ երաշխավորում ենք, որ մեր բազմազան տեսականու մեջ դուք կարող եք գտնել առավելագույնս ձեր ոճին, ճաշակին և էությանը համապատասխանող նոթատետր: Վստահ եղեք, որ մենք տրամադրում ենք բարձրորակ ապրանքներ, որոնք պատշաճ կերպով դեռ երկար կծառայեն ձեզ: Դա, իհարկե, մեզ համար առաջնային է:
Մեր նպատակը
Մենք նպատակաուղղված ենք՝
- ստեղծել նոթատետրեր, որոնք կհեշտացնեն և կգեղեցկացնեն Ձեր կյանքը,
- մոտիվացնել Ձեզ պլանավորել և կազմակերպել նպատակները,
- օգնել Ձեզ գտնել Ձեր ինքնությունը և արտահայտել կրեատիվություն,
- առօրյա գրառման հետ միառժամանակ պարգևել հոգևոր հարստություն,
- ոգեշնչել բոլոր սերունդներին գրել, պլանավորել և ստեղծել:
Ավելին, նոթատետր պահելն ու թղթի վրա գրելն օգտակար է։ Այն օգնում է կազմակերպել Ձեր նպատակները, բարձրացնել կրեատիվությունը և նվազեցնել սթրեսը։
Ձեր կարծիքը
Դեռևս կարծիքներ չկան