Նկարագիր
Շաբաթագիր / Weekly Planner
Շաբաթագիրը էկո գրիչով է։
Շաբաթագրի չափսը 14.8×21սմ է։ Կազմը կոշտ է և թավշյա լամինացված։
Շաբաթագիրը պարունակում է շաբաթվա օրերը պլանավորելու համար նախատեսված 48 թերթ, նշումներ կատարելու համար նախատեսված 32 թերթ, տարվա նպատակները լրացնելու համար նախատեսված 2 թերթ, 2 էջանիշ և 1 գրպանիկ։ Քաշը 260գ է։
Շաբաթագիրը երկլեզու է՝ հայերեն և անգլերեն։
Այժմ Դուք կարող եք արդյունավետ պլանավորել շաբաթվա օրերը, կազմակերպել տարվա և առօրյա նպատակները։
Շաբաթագրի էջանիշերը կպահպանեն Ձեր նախընտրած էջերը, մինչ Դուք այլ էջերում կկատարեք այլ գրառումներ։ Ավելին, վերջին էջի գրպանիկը կծառայի որպես քարտերի, այլ թղթերի և գրությունների պահոց։
Matian: Գրքակազմ հավաքածու
Նոթատետրն իր դիզայնով տարբերվող է և իր կառուցվածքով կարող է օգտագործվել ըստ նախասիրության։
Դիզայն և Որակ
Հաշվի առնելով այն փաստը, որ գրելը տպելուց ավելի լավ է խթանում հիշողության աշխատանքն ու ստեղծագործելու ունակությունը, Matian-ը Ձեզ առաջարկում է իդեալական Նոթատետր, որը կոգեշնչի ստեղծագործել, գրառել անելիքներն ու ամենօրյա մտքերը։ Պարզապես Ձեր բոլոր մտահղացումները կպահի մի վայրում՝ Նոթատետրը վերածելով անձնական հիշողությունների պահոցի։
Matian-ը երաշխավորում է բազմազան տեսականու մեջ գտնել առավելագույնս ձեր ոճին, ճաշակին և էությանը համապատասխանող Նոթատետր: Վստահ եղեք, որ Matian-ը տրամադրում է բարձրորակ ապրանքներ, որոնք պատշաճ կերպով երկար Ձեզ կծառայեն: Դա, իհարկե, մեզ համար առաջնային է:
Յուրաքանչյուր դիզայն ստեղծվում է Matian-ի թիմի կողմից և տպագրվում է տեղական տպարանում՝ ապահովելով լավագույն որակ։ Յուրաքանչյուր դիզայնի վրա մեր թիմն աշխատում է այնպես, որ ունենանք ժամանակակից կազմեր, որոնք հաճելի կլինեն աչքին և կառաջացնեն մշտապես Նոթատետրը Ձեզ մոտ պահելու ցանկություն։
Մեր նպատակը
Մենք նպատակաուղղված ենք՝
- ստեղծել Նոթատետրեր, որոնք կհեշտացնեն և կգեղեցկացնեն Ձեր կյանքը,
- մոտիվացնել Ձեզ պլանավորել և կազմակերպել նպատակները,
- օգնել Ձեզ գտնել Ձեր ինքնությունը և արտահայտել կրեատիվություն,
- առօրյա գրառման հետ միառժամանակ պարգևել հոգևոր հարստություն,
- ոգեշնչել բոլոր սերունդներին գրել, պլանավորել և ստեղծել:
Ավելին, Նոթատետր պահելն ու թղթի վրա գրելն օգտակար է։ Այն օգնում է կազմակերպել Ձեր նպատակները, բարձրացնել կրեատիվությունը և նվազեցնել սթրեսը։
Ձեր կարծիքը
Դեռևս կարծիքներ չկան