Հաշվի առնելով այն փաստը, որ գրելը տպելուց ավելի լավ է խթանում հիշողության աշխատանքն ու ստեղծագործելու ունակությունը, Matian-ը ստեղծեց Նոթատետրեր, որոնք իրենց դիզայնով և տարբեր կառուցվածքներով կարող են օգտագործվել ըստ նախասիրության։
Յուրաքանչյուր դիզայն ստեղծվում է Matian-ի թիմի կողմից և տպագրվում է տեղական տպարանում՝ ապահովելով լավագույն որակ։ Յուրաքանչյուր դիզայնի վրա թիմն աշխատում է այնպես, որ ունենա ժամանակակից կազմեր, որոնք հաճելի կլինեն աչքին, ինչպես նաև կառաջացնեն մշտապես Ձեզ մոտ պահելու ցանկություն։
Պատմությունը
Matian-ի պատմությունը սկսվել է 2018 թվականից։ Պահպանելով գրելու ավանդույթը՝ Matian-ի թիմը հանձն առավ ստեղծել այնպիսի Նոթատետրեր, որոնք կոգեշնչեն գրել, պլանավորել, ստեղծել և կազմակերպել կյանքի նպատակները:
Matian։ ART հավաքածու
Նոթատետրերը ստեղծելիս Matian-ի թիմը չսահմանափակվեց միայն գրելու գաղափարով։ Նոթատետրերը նաև ուսուցողական են։ ART Նոթատետրերը պարունակում են հայտնի նկարիչների հակիրճ կենսագրություններ, բացառիկ ու հետաքիքիր փաստեր նրանց կյանքից, հիշարժան մեջբերումներ և նրանց լավագույն 8 ստեղծագործություններով ներդիրներ։
ART հավաքածուները նաև պարունակում են թեմատիկ էջանշաններ ու կրծքանշաններ։
Տպագրական կտավի կազմով այս ուսուցողական Նոթատետրերը Ձեզ ավելի կմոտեցնեն արվեստին։
Կորպորատիվ Պատվերներ
Matian-ի թիմը պատրաստ է ստեղծել ձեր ընկերության համար բրենդավորված նոթատետրեր.
- Նվազագույն քանակ մեկ դիզայնի համար՝ 100 հատ
- Պատրաստման նվազագույն ժամկետ՝ 8-16 աշխատանքային օր
Մանրամասն տեղեկությունների համար կապնվեք մեզ հետ։
Նպատակը
Matian-ի թիմը նպատակաուղված է
- ստեղծել Նոթատետրեր, որոնք կհեշտացնեն և կգեղեցկացնեն Ձեր կյանքը,
- մոտիվացնել Ձեզ պլանավորել և կազմակերպել նպատակները,
- օգնել Ձեզ գտնել Ձեր ինքնությունը և արտահայտել կրեատիվություն,
- առօրյա գրառման հետ միաժամանակ պարգևել հոգևոր հարստություն,
- ոգեշնչել բոլոր սերունդներին գրել, պլանավորել և ստեղծել:
Նոթատետր պահելն ու թղթի վրա գրելն օգտակար է։ Այն օգնում է կազմակերպել Ձեր նպատակները, բարձրացնել կրեատիվությունը և նվազեցնել սթրեսը։